Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակման ֆոնին այդ ատելությունն ավելի է սաստկացել։
Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունը անդադար շարունակվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների»,-նշել է Թաթոյանը։
Վերջինս արձանագրում է ադրբեջանական սոցիալական մեդիայում մեկնաբանությունները պարունակում են սպանության, բռնության կոչեր և արժանապատվությունը նսեմացնող բովանդակություն, ծաղրում են հայ կանանց (որպես մայրեր, դուստրեր)` միայն հայկական էթնիկ պատկանելիության հիմքով:
«Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակման ֆոնին այդ ատելությունն ավելի է սաստկացել»,-գրել է Թաթոյանը։