Ադրբեջանն ասում է, որ ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապեր հաստատել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի։
«Ադրբեջանն ասում է, որ ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապեր հաստատել էքսկլավի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հետ, բայց «այնտեղ զորքեր չի ուղարկի», – հաղորդում է Reuters-ը Սուլեյմանովի հետ հարցազրույցից հետո:
Նրա խոսքով, գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, մինչդեռ «ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել»։ «Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան»,- հավելել է դիվանագետը։