Շուրջ 16 հազար անչափահաս արցախցի է բռնի տեղահանվել

Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում 4 նորածին։

Հայաստանի առողջապահական տարբեր հաստատություններում այս պահին շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 342 բուժառու։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով` վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, այդ թվում 4 նորածին։

Ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանված մինչև 18 տարեկան շուրջ 16.000 երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Այսօր ժամը 20։00–ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 76.407 մարդ է ժամանել Հայաստան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print