Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձեւ

Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

«Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին – խմբ.) խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- նշված է փաստաթղթում։

Խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։

Առկա տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը իրավիճակի քննարկում կանցկացնի ԵՄ խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների հետ։ Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print