Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստան։
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։