ԵԽ պատգամավորները պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը

Լիագումար նիստում Եվրոպական խորհրդում և Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, քվեարկության կդրվի ԵԽ բանաձև։

«Երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, Եվրոպայի խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից վերջերս Հարավային Կովկասի լեռնային անկլավի ռազմական գրավումից հետո»,- նշված է ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 

«Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման արդյունքում Բաքուն վերականգնեց ռազմական վերահսկողությունը երկար ժամանակ վիճելի տարածաշրջանի նկատմամբ և հանգեցրեց էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի իրենց տներից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր այդ տարածքում էթնիկ զտումների մասին՝ չնայած ադրբեջանական հրապարակային հավաստիացումներին, թե Լեռնային Ղարաբաղում մնալ ցանկացող էթնիկ հայերին կվերաբերվեն որպես Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիների»,- ասված է փաստաթղթում:

Լիագումար նիստում Եվրոպական խորհրդում և Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, քվեարկության կդրվի ԵԽ բանաձև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print