Այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում արված հրապարակման մեջ։
«Այսօր Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարքագծի բաժնի գործընկերների հետ միացել է Գորիսում մեր դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ պարեկություն իրականացնելու, ստեղծված իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:
ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի զարգացումները»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում արված հրապարակման մեջ։