Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ հրամանատարին ձերբակալել են Լաչինի անցակետում։
Ադրբեջանական սահմանապահները Լաչինի անցակետում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մնացականյանի շրջապատից աղբյուրին հղում անելով:
Հիշեցնենք, որ օրերս անցակետում ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին տեղափոխել են Բաքու և մեղադրանքներ առաջադրել: