Սպասվում են անձրևներ

Սպասվում է ջերմաստիճանի նվազում։

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի, 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print