🎥Ադրբեջանը կալանավորել է հերթական ՊԲ պաշտոնյային

Ադրբեջանը նրան մեղադրում է Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին։

Ադրբեջանի պնդմամբ՝ Մանուկյանը ձերբակալվել է «ահաբեկչական գործողություն կատարելու համար»։

Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում նաև ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ձերբակալման մասին հրապարակումներ էին հայտնվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print