Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել ՀՀՄՄ-ի գրասենյակ՝ տվյալների բազայում գրանցվելու համար։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը (ՀՀՄՄ) բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Տեղեկությունը հայտնում է Միության մամուլի ծառայությունը։
«Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705, +374 93 83 45 33 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9, ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար» ,-ասված է հաղորդագրությունում։