Արցախցիներին աջակցելու նպատակով ստեղծվել է գանձապետական հաշիվ

Նվիրատվություններն ընդունելու և տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ և նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նվիրատվություններն ընդունելու և տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետևյալ հղումով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print