🎥 Պուտինը սուդանցի գործընկերոջն օգնում է ականջակալ դնել

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը չի կարողացել օգտագործել ականջակալը՝ համաժամանակյա թարգմանության համար: 

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Հարավային Սուդանի Հանրապետության նախագահ Սալվա Կիիրի հետ։ 

Հանդիպման սկզբում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել. Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը չի կարողացել օգտագործել ականջակալը՝ համաժամանակյա թարգմանության համար: Գրեթե մեկ րոպե նա փորձում էր հասկանալ, թե ինչպես դա անել:

Ռուսաստանի նախագահը ստիպված է եղել միջամտել իրավիճակին։ Վլադիմիր Պուտինն իր գործընկերոջը մի քանի անգամ ցույց է տվել, թե ինչպես օգտագործել ականջակալը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print