Նորվեգիան 1,85 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի արցախցիներին

Նորվեգիայի աջակցությունը նաև ուղղված է Save the Children-ի ջանքերին՝ երեխաներին պաշտպանելու և խոցելի երեխաներին հիմնական ծառայությունները ապահովելու համար:

Նորվեգիան 20 մլն նորվեգիական կրոն (մոտ 1,85 մլն դոլար) մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Աջակցությունը կտրամադրվի և բռնի տեղահանվածներին, և նրանց, որոնք մնալու են, ասել է արտգործնախարար Անիկեն Հյուիտֆելդը։

Հազարավոր խաղաղ բնակիչներ այժմ լքում են Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի զինված հարձակման պատճառով ծանր հումանիտար իրավիճակ է ստեղվծել։ Այնտեղ բնակչությունը պաշտպանության և կենսական օգնության հրատապ կարիք ունի։ Իրավիճակը կրիտիկական է նաև նրանց համար, որոնք մնում են Լեռնային Ղարաբաղում։

«Վերջին ամիսներին մենք մտահոգությամբ հետևեցինք, թե ինչպես է հումանիտար իրավիճակն աստիճանաբար վատթարանում։ Հիմա մարդասիրական մեծ կարիքներ կան, և շատ մարդիկ փախուստի մեջ են: Այժմ մենք հնարավորություն ենք տալիս մեր գործընկերներին շարունակել իրենց ջանքերը՝ մեղմելու տագնապը և նպաստելու ծանր ճգնաժամի պայմաններում քաղաքացիական բնակչության արժանապատվությանը»,-ասել է Հյուիտֆելդը:

Նորվեգիան 15 միլիոն նորվեգիական կրոն կհատկացնի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) սննդի, առողջապահական ծառայությունների, ջրի, էներգիայի և ջերմության համար: Կարմիր Խաչը տեղափոխում է նաև բուժման կարիք ունեցող վիրավորներին, ապահովում է մահացածների արժանապատիվ տեղափոխում և բուժում։ Նորվեգիայի աջակցությունը նաև ուղղված է Save the Children-ի ջանքերին՝ երեխաներին պաշտպանելու և խոցելի երեխաներին հիմնական ծառայությունները ապահովելու համար: Ականազերծող Halo Trust կազմակերպությունն աջակցություն է ստանում նաև հիմնական ծառայությունների և տարածաշրջանից դուրս տրանսպորտի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print