Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ:
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է, մնացել է մի քանի հարյուր մարդ, որոնք նույնպես հեռանում են, Թվիթերի իր էջում կադրեր է հրապարակել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- նշել է նա։
Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Միջազգային դիտորդները պատրաստվո՞ւմ են արդյոք ստուգել, թե ինչպես են կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանում Ալիևի ցեղասպան ռեժիմը։ Միջազգային ամուր երաշխիքների շնորհիվ մարդիկ կվերադառնան իրենց տները»,-գրել է նա։