Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ արագության։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։