Ըստ Ադրբեջանի դատախազութան, Դավիթ Բաբայանը 2020թ. հոկտեմբերի 17-ին կազմակերպել է Գյանջայի գնդակոծությունը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնամություն սերմանելու» կետերով։
Ըստ Ադրբեջանի դատախազութան, Դավիթ Բաբայանը 2020թ. հոկտեմբերի 17-ին կազմակերպել է Գյանջայի գնդակոծությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի։