ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) մեծացնում է աջակցությունը Հայաստանի իշխանություններին:
Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական։ Այս մասին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) ղեկավար Ֆիլիպո Գրանդին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական:
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) և մյուս հումանիտար գործընկերները մեծացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն միջազգային օգնությունը շատ շտապ է անհրաժեշտ:
Over 100,000 refugees have now arrived in Armenia from Karabakh.
— Filippo Grandi (@FilippoGrandi) September 29, 2023
Many are hungry, exhausted and need immediate assistance.
UNHCR and other humanitarian partners are stepping up their support to the Armenian authorities, but international help is very urgently required.