Սյունիքը հայտարարում է արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն

ԶՊՄԿ Բարեգործական հիմնադրամը ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին կապահովի Կապան համայնքում կացությամբ։

Սյունիք ՖԱ-ն հայտարարում է 13-25 տարեկան արցախցի ֆուտբոլիստների ընդունելություն ակումբի մարզադպրոցում և առաջին թիմում։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Մեր մարզադպրոցի մարզիչների կողմից սելեկցիայի փուլը հաղթահարած բոլոր պատանիների ընտանիքներին ԶՊՄԿ Բարեգործական հիմնադրամը կապահովի Կապան համայնքում կացությամբ՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին պատշաճ կրթություն ստանալու համար։

Մեր ակումբի դռները բաց են նաև ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ունեցող բոլոր մարզիչների համար, և մենք պատրաստ ենք նրանց նույնպես ապահովել Կապան համայնքում կացությամբ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 731150 (երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 – 18։00)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print