Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
«Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։