Կրակոցներ Կոտայքի մարզում

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում, ինչի համար այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փորձում են պարզել դեպքի վայրը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print