Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման.Ալի Աքբար Ահմադիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև։

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման. այս կարծիքն է հայտնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և հետևողական քաղաքականությունը հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացման և տարածաշրջանը ցանկացած լարվածությունից և հակամարտությունից զերծ պահելու ուղղությամբ:

«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը հիմք է դնում տարածաշրջանի բնակչության կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև», – հավելել է նա։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնելու Երևանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print