Անձնագրայինն բաժանմունքներում ԼՂ-ից տեղահանվածներն կսպասարկվեն արտահերթ

Քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորեց հաշվառվել հումանիտար կենտրոններում՝ ընդգծելով, որ չհաշվառված քաղաքացիների թիվը 10 հազարից ավելի է: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանում այդ հաշվառման գործառույթն իրականացնում են նաև թաղապետարանները:

Ղազարյանը նաև մանրամասնել է, թե ԼՂ որ տարածքներից են հիմնականում ժամանել բռնի տեղահանվածները։

Ըստ նրա՝ ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են Ստեփանակերտից, 15 հազարից ավելին՝ Մարտունու շրջանից, 13 հազարից ավելին՝ Մարտակերտի շրջանից, 10 հազարից ավելին՝ Ասկերանի շրջանից:

Անդրադառնալով անձնագիր չունեցող կամ այն կորցրած քաղաքացիների խնդրին, Ղազարյանը նշել է, թե նրանք պետք է մոտենան անձնագրային ծառայություններ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում, որպեսզի դրանք վերականգնելու գործընթաց սկսվի:

«Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ամբողջությամբ անցել էինք արդեն անձնագրային ծառայություններում օնլայն հերթագրման համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print