Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է տրվել․Euronews

Ինչպես նշում է պարբերականը՝ «գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալման հրամանի հայտարարությունը արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին` երեք տասնամյակ տեւող հակամարտությունից հետո»։

Կիրակի օրը Ադրբեջանի գլխավոր դատախազը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է տվել՝ տարածաշրջանը իր վերահսկողության տակ պահելու համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Ինչպես նշում է պարբերականը՝ «գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալման հրամանի հայտարարությունը արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին` երեք տասնամյակ տեւող հակամարտությունից հետո»։

«Հարությունյանը և նախկին զորահրամանատար Ջալալ Հարությունյանը մեղադրվում են 2020 թվականի վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Գյանջայի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները»,- գրում է Euronews-ը` հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print