Արցախից բռնի տեղահանվածների հոսքը սեպ. 30-ից սկսեց նվազել:Վերջին ավտոբուսները Կոռնիձոր հասան հոկտեմբերի մեկին: Ըստ ՀՀ կառավարության վերջին տվյալների՝ Արցախից բռնի տեղահանվել է 100 514 անձ: Մեր նկարահանող խումբը զրուցել է տեղահանվածների հետ, ովքեր պատմում են,թե ինչպես լքեցին հայրենի Արցախը, ինչպես էին պահում իրենց Ստեփանակերտում շրջող ադրբեջանցիները, և արդյոք վերադառնալու հույս ունեն:
