Գրիգորյանն ու Աբդոլլահիանը հանդիպում են ունեցել

Կողմերի քննարկման թեմաներից էին տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print