Լավրովը նաև ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ «ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը չեն քանդվի»։
ՀԱՊԿ-ից դուրս գալու և նոր գործընկեր փնտրելու մասին հայտարարությունները Հայաստանի ինքնիշխան ընտրությունն են։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տարեկան 20-րդ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ։
«Հայաստանի որոշ ղեկավարներ հայտարարում են, որ հիասթափված են Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ու փնտրելու են նոր գործընկերներ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը: Դա Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Բայց ես հուսով եմ, որ հայ և ռուս ժողովուրդների միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող քանդել»,- ասել է Սերգեյ Լավրովը։