Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմն է հանդես եկել խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացումը։ Այս մասին Ալիևն ասել է Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմն է հանդես եկել խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ և այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը։
Հիշեցնենք, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցելու են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։