ՄԱԿ թիմն ավարտել է ԼՂ այցը, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի ղեկավարության հետ` տարածաշրջանում իրավիճակին հետևելու համար։
Տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում ՄԱԿ առաքելությունը Ստեփանակերտում չի նկատել քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 – 1000 էթնիկ հայեր»,- ասել է Դյուժարիկը:
«Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»,- ասել է նա:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ թիմն ավարտել է ԼՂ այցը, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի ղեկավարության հետ` տարածաշրջանում իրավիճակին հետևելու համար: