Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ազգային ժողովը 60 կողմ 22 դեմ ձայներով ընդունեց Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը։

Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ե. Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այս վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:

Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից սկսած` Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print