ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը։
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն արձագանքել է Հայաստանի ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացմանն՝ ասելով.«Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ, բայց այն չի խաթարի ժողովուրդների բարեկամությունը»։
Վորոբյովի խոսքով՝ խորհրդարանականների որոշումը «ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հռոմի ստատուտը։