Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է

Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետի պնդումների հետ, թե այդ քայլը Հայաստանի անվտանգության կարիքներով է պայմանավորված։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն՝ այն որակելով «ոչ կոռեկտ որոշում»։ 

Ըստ նրա՝ Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետի պնդումների հետ, թե այդ քայլը Հայաստանի անվտանգության կարիքներով է պայմանավորված։

Պեսկովի հայտարարությունները՝ կարճ

  • Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ կոռեկտ որոշում է։
  • Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին համարում է եղբայրական, բայց երկրի գործող ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ի հայտ եկել։
  • Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, ով այդ քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։
  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը լիովին երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։
  • Կրեմլը չէր ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լիներ հրաժարվել Հայաստան այցից։
  • Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը ՌԴ-ից կպահանջի դիվանագիտական լուծումների փնտրտուք։

ՀՀ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print