Զորավարժությունների հիմնական նպատակը փոխադարձ համագործակցության ամրապնդումն է։
Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնը համակարգչային աջակցությամբ «Հավերժություն 2023» հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում առաջադրանքներ կիրականացվեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
Մինչև հոկտեմբերի 6-ը նախատեսված զորավարժությունների հիմնական նպատակը փոխադարձ համագործակցության ամրապնդումն է և երեք երկրների զինված ուժերի միջև փոխկապակցվածության ապահովումը։