Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը։ Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:

«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print