ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել որոշակի դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով փոխգործակցությունում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար:

ԱՄՆ պետքարտւղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, թե ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին։

Խոսելով հայ–ադրբեջանական բանակցությունների մասին, Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել որոշակի դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով փոխգործակցությունում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար:

Փոխխոսնակն անդրադարձել է նաև ՄԱԿ դիտորական առաքելության զեկույցին, ըստ որի՝ ԼՂ–ում քաղաքացիական օբյեկտները ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով չեն տուժել․ 

«Մենք գնահատում ենք դա ՝ ՄԱԿ-ի ներկայացուցչի այս մեկնաբանությունները: Բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների տեսակետը այս հարցում։ Նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ անկախ միջազգային մոնիթորինգային առաքելության ուժեղ ցանկություն և անհրաժեշտություն կա։ Մենք կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն. մենք կարծում ենք, որ այն կապահովի տարբեր իրավունքների և արժեթղթերի պատշաճ երաշխիքներ, որոնք մեզ դեռ խորապես անհանգստացնում են»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print