Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դա դեռ չեն արել, միանալ Հռոմի ստատուտին։

Եվրամիությունը ողջունում է երեքշաբթի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությունից հետո։ Այդ մասին ասված  է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածած հաղորդագրությունում: 

«ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը ստեղծվել է միջազգային հանրությանը մտահոգող ամենալուրջ հանցագործությունների հետաքննության և դրանց դատական հետապնդման համար:

ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դա դեռ չեն արել, միանալ Հռոմի ստատուտին։ Յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանն այդ կանոնադրությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը:

Մեր միջազգային գործընկերների հետ ԵՄ-ն կշարունակի աշխատել և աջակցել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը»,- հայտարարել է Բորելը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print