Հանդիպումը բոյկոտելու պատճառ են դարձել Ֆրանսիայի դիրքորոշումը և Փարիզի ու Բեռլինի անհամաձայնությունը՝ հանդիպմանը Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը մասնակցելու էին նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպումը բոյկոտելու պատճառ են դարձել Ֆրանսիայի դիրքորոշումը և Փարիզի ու Բեռլինի անհամաձայնությունը՝ հանդիպմանը Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։
Պաշտոնական Բաքուն հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել: