ԿԲ-ն հայտարարություն է տարածել։
Կենտրոնական բանկից հայտնում են, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ:
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասվում է ԿԲ տարածած հայտարարության մեջ։