ՀՀ վարչապետն այսօր կմեկնի Գրանադա

Միջոցառման շրջանակում նա հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին,– ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման շրջանակում նա հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Իսպանիա, պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի հանդիպմանը։

Քիչ առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ևս հաստատեց, որ հնգակողմ հանդիպումը չի կայանա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print