Ովքեր չեն կարող օգտվել 40,000 դրամ աջակցությունից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց՝ որ հայրենակիցները չեն կարող օգտվել պետության կողմից տրվող աջակցությունից։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանցից ոչ բոլորը կօգտվեն Հայաստանում բնակության ծախսերի համար տրամադրվող գումարից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի նաև 10 000 դրամ կոմունալ բոլոր ծախսերի համար։

«Այս գումարների տրամադրման առումով մի բացառություն կլինի։ Այն բոլոր հայրենակիցները, որոնք Հայաստանում բնակարան ունեն, նրանք և իրենց ընտանիքի անդամները այդ աջակցությունից չեն օգտվի։ Դա տրամաբանական է։ Մնացած բոլորը կօգտվեն»,– ընդգծեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը նաև որոշել է 2024 թվականի պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print