Միրզոյանը դժգոհ է ՄԱԿ-ի արձագանքից

ՀՀ արտգործնախարարը որակել է այն չափազանց ուշ և չափազանց քիչ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձավ ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցին։

«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։ Ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները պետք է ցուցաբերեն», — հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, թե իրեն հավաստիացրել են, որ ՄԱԿ-ի առաքելության համապատասխան գործակալության կողմից հայտարարություն լինելու է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print