Նշվում է, որ ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային GS1 DataMatrix կոդով մակնշման միջոցով։
ՀՀ–ում 2023 թ. հոկտեմբերի 15-ից ալկոհոլային ապրանքներն ակցիզային դրոշմանիշները կլինեն համաձայն ԵԱՏՄ–ում գործող ապրանքների նույնականացման մոդելի։ Որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
«ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման այս նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային GS1 DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը ունիկալ է և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։
ՊԵԿ–ից նաև նշում են, որ դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է ազգային օպերատորը՝ թվային եղանակով։ Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում։