Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած Ոստիկանության կարմիր բերետավորները մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով բերման են ենթարկել։
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի հայտնի «Սպանդարյան» գերեզմանների հարևանությամբ գտնվող սեփական տների բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի քանդեն 10-ից 20 տարի առաջ կառուցված 25-ից ավելի տներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավիճակը լարվել է և դեպքի վայր ժամանած Ոստիկանության կարմիր բերետավորները մեծ թվով քաղաքացիների բռնի ուժով բերման են ենթարկել։
Դեպքի վայր ժամանած Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը մի քանի հոգու բուժօգնություն ցուցաբերեցին։
Այս պահին, հատուկ տեխնիկայով, ոստիկանների ու կարմիր բերետավորների հսկողությամբ քաղաքապետարանը սկսել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը: