Ավելի վաղ նշվել էր, որ Կոմանդերը 2021թ. այստեղ հայտնվելուց հետո մոտ 11 անգամ հարձակվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա։
Fox News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նա տիկինը՝ Ջիլ Բայդենը, որոշում են ընդունել չպահել Կոմանդեր անունով գերմանական հովվաշանը Սպիտակ տանը՝ նրա ագրեսիվ վարքի պատճառով։
Շունն արդեն հեռացել է նախագահի աշխատանքային նստավայրից։ Ավելի վաղ նշվել էր, որ Կոմանդերը 2021թ. այստեղ հայտնվելուց հետո մոտ 11 անգամ հարձակվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա։
Ջիլ Բայդենի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Ալեքսանդերը հայտնել է, որ Սպիտակ տան աշխատակիցների եւ նրանց պաշտպանների անվտանգությունը առաջնահերթ է նախագահի եւ առաջին տիկնոջ համար։
Սա Բայդենների արդեն երկրորդ շունն է, որը հեռանում է Սպիտակ տնից նույն պատճառով։ Մեյջոր գերմանական հովվաշունն ավելի վաղ ուղարկվել էր Դելավեր Սպիտակ տան աշխատակիցների վրա մի քանի անգամ հարձակվելուց հետո։ Կոմանդերի ճակատագիրը ներկա պահին որոշված չէ։
Հանրահռչակ վարժեցնող Թոմ Դեւիսը նշել է, որ շունը կծել է Գաղտնի ծառայության 11 գործակալների, քանի որ գերմանական հովվաշունը համապատասխան դաստիարակություն եւ վարժեցում չի ստացել, ինչը հանգեցրել է այն բանին, որ կենդանին սկսել է կծել Սպիտակ տան աշխատակիցներին։