Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո:
2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել են 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով:«Երևանն արդեն մի քանի մասշտաբային միջոցառումներ է հյուրընկալել, և մենք միանգամայն վստահ ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի բացառիկ չափանիշներով»,- ասել է Ումար Կրեմլյովը:
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի նախկին «Միկա» մարզահամալիրում: