Հաջիևի խոսքով՝ քանի որ համաձայնություն չի տրվել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը, Ադրբեջանը որոշել է չմասնակցել դրան։
Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումներին՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Վերջինս շեշտել է, որ Բաքուն աջակցում է բրյուսելյան եռակողմ ֆորմատին, որին օժանդակում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ֆրանսիայի կողմնակալ գործողություններն ու ռազմականացման քաղաքականությունը լրջորեն խաթարում են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում և վտանգի տակ դնում Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ», – նշել է Հաջիև։
Հաջիևի խոսքով՝ քանի որ համաձայնություն չի տրվել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը, Ադրբեջանը որոշել է չմասնակցել դրան, բայց «չի հրաժարվել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններից, ինչպես միջազգային որոշ լրատվամիջոցներ են ներկայացրել»։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ։