Առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

Քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։

Ըստ մամուլի՝ քրեական գործը քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Ջամալ Ռամազանովի կողմից։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print