Սիրիայում խոշոր ահաբեկչության հետևանքով կա շուրջ 90 զոհ

Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները»։

Սիրիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Հոմս քաղաքում ռազմական ակադեմիայի սաների ավարտական արարողության ժամանակ։ Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների՝ զոհերի թիվը հասել է 89-ի։ Նրանց թվում կա 6 կին և 6 երեխա։ Վիրավորների թիվը 277 է։

Ինչպես տեղեկանում է SANA գործակալությունից, ահաբեկիչները հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով: Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print