Եղանակային կանխատեսումներ

Օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ մառախուղ։

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։

Հոկտեմբերի 7-ին ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print