Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին պատշաճ չարձագանքելու, կազմակերպության անդամ Հայաստանին անօգնական թողնելու մեջ։
Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին։ «Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները անցկացվում են Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։
Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՀԱՊԿ-ի անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները շարունակվելու են մեկ շաբաթ։
Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին պատշաճ չարձագանքելու, կազմակերպության անդամ Հայաստանին անօգնական թողնելու մեջ։